Իտալիան Եվրամիությանը կներկայացնի անվտանգ երրորդ երկրներում միգրանտների վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու ծրագիր՝ ալբանական մոդելի օրինակով՝ տեղեկացնում է Euronews-ը։ Նախնական ցանկում ներառված են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, ՈՒգանդան, Եթովպիան, ՈՒզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։               
 

Հայաստանում ամեն ինչ ցույց տալու վրա է, ոչ թե իրականության

Հայաստանում ամեն ինչ ցույց տալու վրա է, ոչ թե իրականության
31.07.2026 | 11:43

Զօրուգիշեր խոսում եք Եվրոպայի մասին, բայց ոչ Եվրոպայի որակն ունեք, ոչ էլ կարողանում եք Ռուսաստանին հասնել։

Ձեր սիրելի Գերմանիայում նույնիսկ գյուղական ճանապարհներն են ասֆալտապատում այնպես, որ պարբերաբար նորոգելու կարիք չլինի, ավելորդ ծախսի կարիք չառաջանա, իսկ Ռուսաստանն ընդհանրապես անհասանելի է ճանապարհաշինության որակի առումով։

Մինչդեռ Հայաստանում տարեկան երկու անգամ նույն ճանապարհը քանդում ու էլի ասֆալտ են անում։ Այդպես համ բյուջեից փող են ուտում, համ էլ գործ անելու ցուցամոլություն են անում։

Հայաստանում ամեն ինչ ցույց տալու վրա է, ոչ թե իրականության, ու երկրի կառավարման որակը կապ չունի ոչ Ռուսաստանի, ոչ էլ Եվրոպայի հետ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ